Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 621-ով և դարձել 244602: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 մարդ (+87), կատարվել է 1567094 թեստավորում (6664), առողջացել են վարակվածներից 228736-ը (+522): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4904 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի փոխվել, այն 1162 է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը